«Սամվել Բալասանյանը անում է մի հայտարարություն, որը ԲՀԿ-ին դնում է շատ անհարմար վիճակի մեջ: Սա նշանակում է, որ Սամվել Բալասանյանն իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի: Նա վարկաբեկում է իրեն, բայց նա այդ փորձն ունի: Ժամանակին ինքը ՕԵԿ-ին գցեց, հիմա գցում է «Բարգավաճ Հայաստանին եւ դա կարծես նրա մոտ դարձել է գործելաոճ»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը galatv.am-ին այսպիսի հայտարարություն էր արել:
Այսօր Aravot.am-ի հարցին` դուք ձեզ Սամվել Բալասանյանից «քցված» համարո՞ւմ եք` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Մեզ ոչ ոք չի կարող քցել: Ոչ մեկը ոչ մեկին չի քցում, ոչ էլ Բալասանյանն է «Օրինաց երկրին» քցել: Բալասանյանը հեռացել է ՕԵԿ-ից, որովհետեւ մենք այն ժամանակ առաջադրվում էինք` որպես նախագահի թեկնածու եւ որոշ մարդիկ, որոնք գործարար աշխարհի մարդիկ էին, իրենք հետեւություն արեցին, որովհետեւ կային ճնշումներ»:
Թե ո՞ւմ կողմից է եղել ճնշումը` տիկին Բիշարյանը հորդորեց թվականով հետ գնալ ու կռահել. «Այդ առումով մարդը գնացել է: Թե հիմա ինքը քցվել է, թե չի քցվել` «Օրինաց երկրին» ոչ ոք չի կարող քցել: ՕԵԿ-ն այնքան ամուր կառույց է, իսկ այդպիսի անդամներ կարող են կուսակցությունում գալ եւ գնալ: Դա չի նշանակում, որ ՕԵԿ-ին մեկը կարա քցի: Մենք ունենք մեր միջուկը, մեր առանցքը եւ մենք կայուն ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ