Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է սկսել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը` ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի հետ կապված:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները հայտնել են իրենց տեսակետը, բայց քանի որ հանձնաժողովի նիստերն անցկացվում են դռնփակ` տեղեկություն չհայտնեց` այդ կարծիքներն ավելի շատ դեմ են եղել, թե կողմ: Մեր հարցին, թե ընդհանուր տրամադրվածությունն ինչպիսի՞ն էր` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դրական տրամադրվածության մասին պետք չի խոսել, որովհետեւ էթիկայի հանձնաժողովը մարմին է, որը պետք է օրենքով վերապահված լիազորություններն իրականացնի»:
Նիկոլ Փաշինյանը չցանկացավ նաեւ այս հարցի մասին ՀԱԿ-ի դիրքորոշումը հայտնել` ասելով, որ ինքը հանձնաժողովի նախագահն է, եւ որ ինքն ու հանձնաժողովի անդամները պարտավոր են առաջնորդվել օրենքի տառով` անկախ նրանից, թե դրա հետ կապված ինչ քաղաքական մոտեցումներ կան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև