Աշխարհի առաջնությունները պահանջվող բարձր չափանիշներին համապատասխան մակարդակով անցկացնելու նախապատրաստական աշխատանքները կազմակերպիչ երկրները կատարել հասցնում են երկու-երեք տարում: Սակայն երբ Թաիլանդը վերջին պահին հրաժարվեց ընդունել ԱԻԲԱ աշխարհի երիտասարդների առաջնությունը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը պաշտոնական նամակով այն Երեւանում ընդունելու պատրաստականություն հայտնեց: Եվ ՀԲՖ-ն ֆանտաստիկ արագությամբ՝ ընդամենը երկու ամսում, բարձր մակարդակով լուծեց բոլոր խնդիրները: Հենց դա հաշվի առնելով՝ այսօրվա մամուլի ասուլիսում ԱԻԲԱ նախագահ, դոկտոր Չինգ-Քու Վուն հատուկ շնոևհակալություն հայտնեց ՀԲՖ նախագահ Արման Մուրադյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ