Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում իրավիճակի վատթարացումը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության, որն անչափ վնասակար է տարածաշրջանում ապրող մարդկանց համար, արագ կարգավորման անհրաժեշտությունը: Ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանի ժամանակ:
«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին տարածաշրջանում իր ակտիվ աշխատանքները կատարելու համար», – «Թրենդի» փոխանցմամբ ասել է նա ու ավելացրել, որ ԵԱՀԿ-ն աշխատում է հաշվի առնելով բոլոր քաղաքացիների շահերը, – «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին կառուցողական համագործակցության մասնակցության, և ցույց տալու մեր կազմակերպության կարևորությունը 2015թ. Հելսինկյան հռչակագրի 40-ամյակին ընդառաջ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ