Այսօր կայացավ ԱԻԲԱ նախագահ դոկտոր Չինգ-Քու Վուի եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի համատեղ մամուլի ասուլիսը:
ԱԻԲԱ-ի նախագահը լրատվամիջոցներին տեղեկացնելով, որ մի շարք կարեևոր հանդիպումների պատճառով է միայն երեկ երեկոյան կարողացել ժամանել Երեւան, շնորհավորեց աշխարհի երիտասարդների առաջնության բոլոր մասնակիցներին: «Այս մակարդակի միջազգային մրցումները շատ կարեւոր են բոլոր ազգային ֆեդերացիաների համար, քանի որ այս առաջնությունների միջոցով երիտասարներն ու աղջիկները կարողանում են մրցակցել, որոշակի տեղեր զբաղեցնել, ինչը կարեւոր առաջխաղացում է նրանց մարզական կարիերայում: Սպորտը խաաղություն է բերում, այս առաջնությունը նույնպես, քանի որ այս անգամ Հայաստան են ժամանել նաեւ Ադրբեջանի երիտասարդ բռնցքամարտիկները: Ես խոսել եմ նրանց պաշտոնյաներից մեկի հետ եւ նա վստահեցնում է, որ բոլոր մարզիչները, մարզիկները, պատվիրակության անդամները գոհ են թե կազմակերպումից, թե հյուրանոցային պայմաններից եւ թե անվտանգության ապահովումից: Նրանք ոչ մի բողոք չունեն եւ ես նրանց շնորհակալությունն եմ հայտնում այն ամենի համար, ինչ արել է Հայաստանը», – հայտարարեց Չինգ-Քու Վուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ