Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կհամարձակվի Սարգսյանների դեմ դուրս գալ

Դեկտեմբեր 07,2012 15:17

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը նոր շարժում է սկսում՝ վճռական պայքար կոռուպցիայի դեմ։

«Կոռուպցիան է պատճառը,որ Հայաստանի Հանրապետությունում հասարակ մարդը օրենքով պաշտպանված չէ, կոռուպցիան է, որ ազդում է բյուջեի վրա, որով չի լուծվում սոցիալական էլեմենտար խնդիրներ ,որը խանգարում է պետության գործնեությանը նպաստելով հայ ժողովրդի արտագաղթին»,-ասում է նա։

Կուսակցությունը 7 անձից բաղկացած խորհուրդ է ստեղծել եւ հակակոռուպցիոն ծրագիր մշակել՝ հիմք ընդունելով Եվրոպական երկրների փորձը: Պարոն Մարգարյանը որպես կոռուպցիայի դրսեւորում նշեց նաեւ մեր երկրում տեղի ունեցած այն աղմակահարույց սպանությունները, որոնք մինչ օրս չեն բացահայտվել.« Սկսած Պապլավոկի դեպքից,երբ 2-րդ նախագահ կոչվածը կոտրում է հայ մարդու ողնաշարը»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության հակակոռուպցիոն խորհուրդը պայքարելու է
ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ։

Նորընտիր հանձնաժողովի կազմում ընգրկվել է նաև նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:Նա ասում է, որ այս պայքարի համար նվիրյալներ են հարկավոր.«Գողանում են մեր հանքային հարստությունները, գողանում են մեր եղած չեղածը և դա գիտի ազգային անվտանգության ծառայությունը,գիտի Աղվան Հովսեփյանը , գիտի Իշխան Զաքարյանը, բայց նրանք չեն կարող դա բացահայտել, որովհետև իրենք կապված են նրանց հետ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել