«Աշխարհի վերջ հասկացողությունը չարաշահվում է: Վերջին տասներկու տարում չորս անգամ աշխարհի վերջ է եղել` չհաշված առանձին մարդկանց կանխատեսումները»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղաբան Արեգ Միքայելյանը:
Նա նշեց, որ մայաներից բացի, աշխարհի շատ ժողովուրդներ են օրացույց ունեցել. «Հանգիստ ապրեք եւ այնպես արեք, որ ձեր գործերը չավարտվեն դեկտեմբերի քսանմեկին»:
Միքայելյանի հավաստմամբ. «Մոլորակների հետ ոչինչ տեղի չի ունենա: Մոլորակների շքերթ հասկացությունը գոյություն ունի եւ հազվագյուտ երեւույթ է, բայց դա տեղի չի ունենալու դեկտեմբերի քսանմեկին: Բացի այդ, Երկիր մոլորակի բեւեռները տեղերով չեն փոխվելու, դա անգամ երկրաբանները կարող են հաստատել: Պարզապես մարդիկ նման բաներ են հորինում, որ օրն առավել հետաքրքրացնեն: Ինչ վերաբերում է արեգակնային ակտիվությանը, այն տեղի կունենա հաջորդ տարի` գարնանը, այնպես որ` մոտ ենք դրան: Այսօր խնդիր են առաջացնում օզոնային շերտի անցքերը. գերուլտրամանուշակագույն ճառագայթներն անգամ կարող են այրել մարդկանց, հատկապես` բարձր լեռնային գոտիներում: Իսկ բնական աղետները մարդկային գործունեության հետեւանք են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ