Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Գագիկ Ծառուկյանը հեղափոխական կերպար չէ»

Դեկտեմբեր 07,2012 15:06

Գագիկ Ծառուկյանը, որպես լրջագույն ռեսուրսների տիրապետող մարդ, լուրջ սպառնալիք է իշխանությունների համար, բայց նա հեղափոխական կերպար չի: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու լինելու հավանականությանը:

Քաղաքագետի կարծիքով, եթե ստեղծվի ՀԱԿ-ԲՀԿ միասնական ձեւաչափ, ապա դա հնարավորություն կտա փողոցը նորից վերցնել վերահսկողության տակ: «Եթե ՀԱԿ-ին վերադարձվի փողոցի վերահսկողությունը եւ դրան գումարվի ԲՀԿ-ի նյութական ռեսուրսները, ապա դա իսկապես կարող է կազմակերպել բողոքական ընտրություն: Բայց պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը իր էությամբ, խառնվածքով կոմպրոմիսային ֆիգուր է: Համենայնդեպս, հաստատ հեղափոխական կերպար չէ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը համաձայնեց Հմայակ Հովհաննիսյանի հետ: «Նույնիսկ համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանը իր թեկնածությունը չի դնի: Պատասխանատու հայտարարություն եմ անում, բայց համոզված եմ: Այո, Գագիկ Ծառուկյանը խարիզմա, ռեսուրս ունի այն ժամանակ, երբ գտնվում է քաղաքական դաշտում, իսկ որպես նախագահ… կարծում եմ, որ ինքը ողջախոհ է ու համոզված եմ, որ չի առաջադրի իր թեկնածությունը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31