Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանակը արագաչափի տեղը չի հուշի

Դեկտեմբեր 07,2012 15:01

Արագաչափ սարքերի մասին նախազգուշացնող վահանակները շատ շուտով կարող են «անհետանալ»: Այս հարցը  դեռևս քննարկման փուլում է։ Նպատակը երթևեկության կանոնների ոչ թե հատվածական, այլ ամբողջական հսկողությունն է:

«Արագաչափերի տեղադրման վայրերի վերաբերյալ համապատասխան ցուցանակներ չլինելու դեպքում վարորդը չի իմանա, թե որտեղ է տեղադրված արագաչափը, հետևաբար ստիպված կլինի երթևեկության ողջ ընթացքում չգերազանցել արագությունը»,- «Ա1+»-ին ասաց ՃՈ Տեսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման բաժնի պետ Արմեն Սարգսյանը։

 Արագաչափ և տեսանկարահանող սարքերի տեղադրման համար դժգոհողները, ըստ մասնագետների,  հիմնականում այն վարորդներն են, ովքեր սովոր էին խախտում կատարել, եւ  անպատիժ մնալ։

«Հիմնականում նրանք են դեմ այս ամենին, ովքեր սովոր էին իրենց ուզած ձևով երթևեկել’ գոլդ համարներով։ Արագաչափերը չեն ճանաչում ծանոթություն»,- ասաց արագաչափեր ներկրող և տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության տնօրեն Վահագն Աղանիկյանը։

Ըստ նրա՝ ծանոթություն չեն ճանաչում նաև օպերատորները, ովքեր 24 հետևում են տեսանկարահանող սարքերով զինված փողոցների երթևեկությանը։ Նրանց համակարգիչներն առանց մեքենաների համարանիշները ճանաչելու արձանագրում են խախտումը:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ խախտումնեից չի խուսափում ցանկացած պետհամարանիշով վարորդ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել