Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. «Դատարանը աբստրակտ գիտական վերլուծությունների ամբիոն չէ»

Դեկտեմբեր 07,2012 14:57

«Ոչ մեկի իրավունքները, իր կամքին հակառակ, որեւէ մեկը իրավունք չունի պաշտպանել, իսկ եթե հ/կ-ն մեկ այլ անձի անունից լիազորված չլինելով դրա համար գնա դատարան եւ պարտվի գործը, այդ անձը կզրկվի հետագայում նորից գալ իր իրավունքներն այդ ատյանում պաշտպանելուց»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում պատասխանելով հ/կ-ների ահազանգին, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, նշելով, որ երբ հ/կ-ն փորձում է պաշտպանել ինչ որ անհատի շահեր, խնդիրը պարզ լուծվում է. գործող իրավական համակարգի դեպքում, պարզապես  անհրաժեշտ է լիազորագիր եւ հ/կ-ի անունից փաստաբանի հանդես գալը, որը հնարավորություն կունենա պաշտպանել տվյալ անձի շահերը:

Հաջորդ խնդիրը, որը բարձրացվում է, վերաբերում է հանրային նշանակություն ունեցող հարցերով դատարան դիմելու իրավունքին. «Եթե նայենք վարչական դատավարության օրենսգիրքը, ապա, այն ասում է՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի դիմել դատարան, եթե գտնում է, որ խախտվել են իր իրավունքները: Այսինքն՝ սա նույնպես ձեւակերպում է, որ հկ-ն կարող է դիմել վարչական դատարան, եթե գտնում է միայն, որ խախտվել են իր իրավունքները, եւ եթե ուզում է պաշտպանել այլ անձի իրավունքներ՝ պետք է ունենա լիազորագիր, իսկ եթե ուզում է դիմել հանրության անունից, ապա  անհրաժեշտ է հիմնավորել, որ իր իրավունքները խախտվել են»,-մեկնաբանեց Օրբելյանը, հավելելով, որ երեկ հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ էլ նշվեց, որ հ/կ-ն որեւէ դեպքում չեն կարող ունենալ ավելի շատ իրավունքներ, քան անհատ քաղաքացին՝ անձը, որովհետեւ ՀՀ սահմանադրության համաձայն, մարդը՝ դա գերագույն արժեքն է, եւ մարդկանց խումբը թեկուզ 100 հոգին, չեն կարող ունենալ ավելի շատ իրավունքներ, քան մեկ անհատը:

Հետեւաբար՝ «եթե գալիս ենք այն հարցին, որ հանրային նշանակության հարցերով պետք  կարողանալ հանդես գալ դատարանում, դա վերաբերվում է ոչ միայն հ/կ-ին, այլեւ՝ անհատին: Այսինքն՝ ես եթե որպես Արամ Օրբելյան, եթե չեմ կարող մտնել դատարան համապատասխան որոշումը բողոքարկելու, ապա հ/կ-ն եւս չի կարող դա անել: Այս կոնտեքստում, կան ոլորտներ, որտեղ իրոք հասարակությունը կամ անհատը հ/կ-ի միջոցով պետք է ունենա դատական պաշտպանության հնարավորություն, բայց սա կարող է վերաբերվել բլանկետային նշման, այսինքն՝ ընդհանուր նշման հ/կ-ների մասին օրենքներում եւ սրանով գործն ավարտվի: Որպեսզի տվյալ գործիքը լինի էֆեկտիվ եւ համաշխարհային փորձն էլ ցույց է տալիս, այսինքն՝ այն երկրների մասին է խոսքը, որոնց իրավական համակարգը նման է մերին, նյութական իրավունքում՝ քաղաքացիական օրենսգրքում, բնապահպանության,  քաղաքաշինության մասին,  կամ որեւէ այլ օրենքում ֆիքսվում է, թե որ իրավունքներով ցանկացած անձ պիտի համարվի շահագրգիռ: Իսկ եթե անձը շահագրգիռ չէ եւ նրա իրավունքները չեն խախտվել, ապա նա չպետք է իրավունք ունենա դիմել դատարան, քանի որ դատարանը աբստրակտ գիտական վերլուծությունների ամբիոն չէ, նրա հիմնական նպատակը կոնկրետ խախտված իրավունքները վերականգնելն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31