«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին հաստատեց Aravot.am-ի այն լուրը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել Արսեն Արծրունու բողոքը ընդունել վարույթ:
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալը բողոքարկում է իր դեմ կայացրած դատավճիռը եւ գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը եւ իր կատարած հանցանքը որակել է 2 եւ ավելի անձանց սպանություն: Ըստ դատապարտյալի, ստացվում է այնպես, որ ինքը կրկնակի է դատվում:
Ն. Ռշտունին հայտնեց, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: