Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները զրկված են իրավական ակտերը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից

Դեկտեմբեր 07,2012 14:32

Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում: Այս մասին, այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ, որին ներկա էին տարբեր հկ-ների ներկայացուցիչներ, ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը: «Պրակտիկայում ստացվել է, որ գործադիր իշխանության, կամ գործադիր կառավարման համակարգում ընդունված իրավական ակտերը դատական կարգով վիճարկելու հնարավորություն հկ-ներին տրված չէ, իսկ դրանք բազմաթիվ են, քանի որ այսօր քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ է եւ գրեթե ամեն օր խնդիրներ են առաջանում, բարձրացնում համայնքի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը, քաղաքաշինության ոլորտին առնչվող, զուտ հանրային շահ ներկայացնող հարցեր»-, բարձրաձայնում է Խաչատրյանը, որի ձեւակերպմամբ՝ այս առումով հկ-ների դիրքորոշումը, պահանջը հետեւյալն է՝ հնարավորություն տրվի որպեսզի հկ-ները կարողանան պաշտպանել հանրային շահը եւ հանրային բնույթի իրավական ակտերը հնարավորություն ունենան վիճարկել դատարաններում:

«Կարծում եմ, որ պետք է հկ-ների մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարվի, որպեսզի հասկանալի դառնա հկ-ների ներկայացուցչությունը, իր եւ իր անդամների, կամ իր եւ իր շահառուների շահերի պաշտպանությունը»,-ավելացրեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31