Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցին եւ այնտեղ արված այն հայտարարությանը, որ Հայաստանում անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ դա անում են մարդիկ, ովքեր դրա մեջ են, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ այդ հայտարարությունն այդքան արտառոց չէր լինի, եթե դա հնչեր Հայաստանի սահմաններում:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի այդ հայտարարությանն ի պատասխան ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բացահայտումներին էլ, քաղաքագետը զարմացավ. «Պարզվում է, Հանրապետականն ու ԲՀԿ-ն՝ նախկին կոալիցիոն գործընկերները, հինգ տարի եվրոպացիների մոտ բամբասել են իրար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ