Գագիկ Ծառուկյանը եթե դրսում սեփական սպիտակեղենը ուրիշերին է ցույց տալիս ու հայտարարում ընդդիմություն լինելու մասին, դուք էլ դրսում էիք ձեր ընդդիմություն լինելու մասին հայտարարել՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հայտնի զրույցը: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ընդդիմություն լինելու մասին, հետո նախագահի թեկնածու առաջադրվեց, հիմա էլ Գագիկ Ծառուկյանն է: Այսօր ԱԺ քառօրյան ամփոփելիս լրագրողներից մեկի այս դիտարկմանը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք, որ 2007-ին Արթուր Բաղդասարյանը, համալրելով ընդդիմության շարքերը, հրաժարական տվեց ԱԺ նախագաի պաշտոնից: Ես սա վստահ ասում եմ շիտակ՝ բոլորի դեմքին նայելով, առանց գլուխը կախելու: Հաճախ ես լրագրողներին ասում էի, որ ցխկվում են, տրաքվում են ՕԵԿ-ից եւ Արթուր Բաղդասարյանից: Այսօր պատահական բացեցի թերթը, եւ մեկը, իրեն քաղաքական վերլուծաբանի տեղ դնողներից մեկը՝ թե իրենք ոչ միայն տրաքվում են, այլ ցխկվում են ՕԵԿ-ից: Կներեք, երբ ասում էի, ոչ մեկը չէր հավատում, չնայած ես մեթոդոլոգիան ունեմ բացահայտելու, կբացահայտեմ, որ չարությամբ կուրացած, նախանձով կուրացած շատ շատերը կան: Ոչինչ, երբ որ կբացահայտվեն, ես կողմ եմ նրան, որ մոտ ապագայում իրենք այդ պայթվելուց շրջապատին չվնասեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ