Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Բա որ թեկնածու ունենայինք՝ ոնց էր տժժալու էս դաշտը»

Դեկտեմբեր 07,2012 13:18

ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն այսօր հարցին՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, ինչպե՞ս եք սկզբունքորեն վերաբերվում արտերկրում ներքին խնդիրները քննարկելուն: Տիկին Բիշարյանը պատասխանեց, որ իրենք են ձեւաչափը, տեղը որոշում եւ «կոռեկտ չէ, որ մեկ այլ քաղաքական ուժի մոտեցումներին գնահատական տամ»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասին ասված խոսքերին, որ թեկնածուի լինելու համար շատ կարեւոր են նրա լավատեսությունն ու մարդկային որակները՝ Հեղինե Բիշարյանը հակադարձեց, որ իր համար կարեւոր է նրա անցած ճանապարհը:
ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթի քվեարկությունից առաջ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը առաջարկեց հետաձգել քվեարկությունը, որոշ փոփոխություններ կատարել: Այսօր լրագրողների հարցին, որ հաճախ ձեր որեւէ առաջարկ անտեսվում է ձեր կոալիցիոն գործընկերոջ  կողմից, այս կարգավիճակը ձեզ համար հաճելի՞ է՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մենք հարցն ուղղեցինք ոչ թե կոալիցիոն գործընկերներին, այլ՝ ՀԱԿ խմբակցությանը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի հավաքական թեկնածու լինելու հետ կապված՝ Հեղինե Բիշարյանն ասաց. «Ես չգիտեմ ով է այդպիսի բան հռչակել: Ես կարծում եմ գործող նախագահը բավականին լուրջ ճանապարհ ունի, որպես կոալիցիոն միասնական թեկնածու, վստահ եմ, որ նա նորից ընտրվելու է եւ այլ թեկնածուների մասին նույնիսկ չեմ էլ մտածել, թե ով ինչ ձեւաչափով է իրեն նախագահ հռչակում»:

Հեղինե Բիշարյանին խիստ բարկացրեց լրագրողներից մեկի դիտարկումը, որ Գագիկ Ծառուկյանը եթե դրսում սեփական սպիտակեղենը ուրիշներին է ցույց տալիս ու հայտարարում ընդդիմություն լինելու մասին, դուք էլ դրսում էիք ձեր ընդդիմություն լինելու մասին հայտարարել՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հայտնի զրույցը: Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Մի թեթեւ հարվածով, լեզվային մի արտահայտությամբ քաղաքական ուժի վրա որեւէ ցեխ շպրտել ես անընդունելի եմ համարում՝ ում կողմից ուզում է լինի: Երկրորդը՝ ՕԵԿ-ը երբեք դրսից ոչինչ չի ասել: Դա բացարձակ կեղծիք է, ինչի՞ մասին եք ասում: Հանրահայտ հարցազրույցը ընդամենը Հայաստանի սրճարաններից մեկում թեյ խմելուց մասնավոր խոսակցության մասին է, որը քաղաքական կատեգորիա չէ: Մենք տարաձայնություն ունեինք գործող ղեկավարության հետ եւ հրաժարական ենք տվել՝ արժանապատիվ: Մենք գնացել ենք, այո՛ ընդդիմությանն ճանապարհով, որից հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է: Բա որ թեկնածու ունենայինք՝ ոնց էր տժժալու էս դաշտը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31