Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Համայն հայության, տիեզերական թեկնածու…լավ էլի, ժողովուրդը ձեռից գնում ա արդեն»

Դեկտեմբեր 07,2012 13:08

Վարդան Օսկանյանը, երբ արտգործնախարար էր, ՀԺԿ-ն երբ դրսում ներկայացնում էր ներքաղաքական խնդիրները, ասում էր, որ կեղտոտ սպիտակեղենը պետք չի ցույց տալ դրսում: Հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որը նույնն է անում՝ ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Այս հարցին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ նորմալ է վերաբերվում, քանի որ ներքին խնդիրները միայն ներսում լուծել չի լինում, պետք է ցույց տալ:

Ըստ Արամ Մանուկյանի, նախագահական ընտրություններում եթե ընդդիմությունը կարողանա օրակարգ ձեւավորել,  թեկնածուի հարց չի կարող լինել. «Եթե այս փուլում թեկնածուներ դնեն ու քննարկենք թեկնածուների հարցը՝ այս խնդիրը չի լուծվելու»:

Լրագրողները փոխանցեցին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւելյան, Արեւմտյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի հավաքական թեկնածուն է: Հարցին՝ իմաստ ունի՞, որ ՀԱԿ-ն ունենա թեկնածու՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Կարող է տարիքս է մեծացել: Իսկապես, երեւի իմ հումորի զգայարանները կամաց թուլանում են: Ես լուրջ բաներով եմ լցված, չեմ էլ կարող պատասխանել: Համայն հայության, տիեզերական թեկնածու, լավ էլի, ժողովուրդը ձեռից գնում ա արդեն: SOS ա պետք բարձրացնել էս երկրում արդեն: Մարդիկ գնում են: Ինձ ներող եղեք, ես չեմ կարող հասնել այս մակարդակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31