Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետից 24 տարի անց

Դեկտեմբեր 07,2012 13:06

«Այն ընտանիքները, որոնք զոհեր ու մարդկային կորուստներ են տեսել, դեռ դեկտեմբերի 7-ը չեն մոռացել: Ես ինքս կողմ եմ որ օրը մոռացվի, միշտ ցավ ես ապրում, իսկ հոգեբանական սթրեսը երկար է տեւում: Ամենամեծ զոհերը եւ ավերածությունները Գյումրին տեսավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը:

Նրա համոզմամբ ամենավատ վիճակում հիմա Գյումրի քաղաքն է գտնվում, աղետի պատճառով հետերկրաշարժային տարիների հետեւանքները դեռ կան.

«Գյումրիում կա 3 կարեւոր խնդիր՝ բարոյահոգեբանության, անօթեւանության եւ գործազրկության: Ընտանիքներ կան, որոնք հույս չունեն բնակարանի եւ աշխատանքի, նրանք օտարված են համայնքից, երկրից, հասարակությունից: Ատելություն կա հայրենիքի, շրջապատի հանդեպ: Տնակային ավան հասկացողությունը պետք է վերանա Գյումրիից, դա բերում է բացասական երեւույթների»:

Բանախոսի պնդմամբ, հսկայական ծախսատար պրոբլեմ է անօթեւանության խնդիրը, պետության մոտեցումը պետք է մի փոքր ուրիշ լինի.

«Պատգամավորներ կան, որոնք միակ լուծումը տեսում են նրանում, որ քաղաքից քշեն նման մարդկանց, սակայն դա լուծում չէ, այն պետք է պետական, ազգային խնդիր լինի: Նոր քաղաքապետի հետ արժե հույսեր կապել, հին ձեռագրով նա չի շարժվի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31