Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել ՀՅԴ-ի հետ, որը չի բացառում, թե կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե ընդունի իրենց առաջարկները՝ պատասխանեց. «Դա քաղաքական մոտեցում է: Եթե այս ընթացքում իշխանությունները լուծեն ընդդիմության խնդիրները, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը հայտնվում են լուսանցքում»:
Նա նշեց, որ այսօր նորից պիկետ են անելու դատախազության մոտ՝ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար. «Մենք հո գիժ չենք ակցիա անենք դատախազության մոտ, եթե քաղբանտարկյալ չունենայինք: Իրենք են ստիպում: Տիգրանին ինչի՞ համար են…մի հատ հարցրեք, էլի: Իրա ախպոր տղու արածները Տիգրանի արածի հետ համեմատելի՞ են: Մարդիկ մեքենայով մարդ են գցում տակը: Ա՛յ ժուռնալիստներ, ո՞ւր եք: Մի հատ ռուսական սայթերը նայեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ