Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը թիկունքից հարված է հասցնում ԲՀԿ-ին

Դեկտեմբեր 07,2012 12:37

Երեկ «Հրապարակը» հրապարակեց Եվրոպական խորհրդարանականների առաքելության հաշվետվությունից բառացի մեջբերումներ, որոնք կազմել են ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպումներից հետո այն ժամանակ, երբ կուսակցությունը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը։ Այդ որակումները ԲՀԿ-ի հասցեին, մեղմ ասած, բացասական էին: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» բավականին արհեստական տպավորություն թողեց», «Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն» և այլն:

Արդյոք ԲՀԿ-ում տեղյա՞կ են այս որակումներին, համամի՞տ են դրանց հետ և ինչպե՞ս են մեկնաբանում եվրախորհրդարանականների նման տպավորությունը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը. «Նախ հավաստի չէ, որ այդ կարծիքները իրապես եկել են եվրոպական կողմի ներկայացուցիչներից, այլ ոչ թե մեր երկրում աշխատող ֆանտազյորներից: Երկրորդը, այդ իսկ պատճառով ոչ թե մեկնաբանելու եմ, այլ որպես դիտարկում նշելու, որ վերջին շրջանում բոլորին հասկանալի պատճառով սկսվել է ագրեսիա ԲՀԿ-ի ներկայացուցիչների, թիմի և առաջնորդի նկատմամբ, այն էլ այն շրջանում, երբ օտար երկում պատվիրակությունը բանակցում է արտասահմանցիների հետ: Սա պարզապես նշանակում է ԲՀԿ-ին թիկունքից հարված հասցնել: Եվ միայն թույլ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ նման կերպ վարվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31