Այսօր առավոտյան 11-ի մոտակայքում, ինչպես արդեն հաղորդել ենք, կրկին բերման են ենթարկվել «Հակահարված» նախաձեռնության 3 ակտիվիստներ: Նրանցից միայն 2-ը՝ Արտակ եւ Հերբերտ Գեւորգյաններն են այս պահին դեռ ոստիկանությունում:
Թաթուլ Սարոյանը Aravot.am-ին ասաց, որ ինքը քիչ առաջ է ինքնակամ դուրս եկել ոստիկանությունից, քանի որ բերման ենթարկելու կարգավիճակ ու բերման ենթարկելու հստակ պատճառաբանություն ոստիկանությունում չի ստացել: Այս պահին բերման ենթարկված մյուս ընկերներից նա տեղեկություն չունի:
Թ. Սարոյանի պատմելով, նրանց բերման են ենթարկել ԵՊՀ գետնանցումում իրենց հերթական ակցիան իրականացնելիս: Նրանք «Չեմ ենթարկվում ռեժիմին » ցուցապաստառներ են փակցել գետնանցումում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ