Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի մասին խոսելու համար արդյոք պարտադի՞ր էր հասնել Բրյուսել

Դեկտեմբեր 07,2012 12:16

Չգիտես ինչու մեզ թվում էր, թե ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում նույնպես պետք է կրկներ ու եվրոպացի պաշտոնյաներին հավաստիացներ նույն բանը, ինչը լսում ենք նրանից արդեն կես տարի. «Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց սրբորեն պահել-պահպանել ձեր հավատն ու վստահությունը»:
Քանզի նա արդեն երկար ժամանակ, բացի այդ հայտարարությունից, կարծես թե այլ բան չի ասել: Դժվար է այլ տեքստեր անգիր անելը, իսկ նշված հայտարարությունը ոչ միայն հնարավոր է արագ յուրացնել, այլեւ կարծես թե նախատեսված է ամենատարբեր լսարանների համար:
Այնինչ, պարզվում է, բացի դրանից ԲՀԿ առաջնորդը այլ մտքեր էլ կարող արտահայտել, այն էլ հրապարակավ:
Բրյուսելում Ծառուկյանի ունեցած հանդիպումների մասին «Բարգավաճ Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հետեւյալ հատվածը. «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:
Մինչեւ հիմա եվրոպաներում նման բովանդակությամբ հայտարարություններ անում էր բացառապես Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա Ծառուկյանը հանկարծ որոշեց տիկնոջ «դափնիները» խլել նրա ձեռքից եւ «զարմացնել» եվրոպացիներին:
Անչափ ոգեւորված ԲՀԿ-ական երիտպատգամավորները երեկ ամբողջ օրը «հրետակոծում» էին բոլոր ուղղություններով, որտեղից արձագանքներ էին լսում Ծառուկյանի բրյուսելյան այցի եւ նրա հայտարարության վերաբերյալ: Դատելով ամենից, ԲՀԿ-ականները փորձում են այդ այցը ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն: Այնինչ իրականությունը միանգամայն այլ է:
Ի դեպ, կոռուպցիայի մասին խոսելու համար արդյոք պարտադի՞ր էր հասնել Բրյուսել, երբ նա այդ հայտարարությունը կարող էր անել այստեղ` Երեւանում: Ի՞նչն էր խանգարում Ծառուկյանին այդ մասին խոսել իր երկրում: Լրատվամիջոցնե՞րը չէին տարածի, բայց ինքը ԲՀԿ առաջնորդը սեփականը ունի, այն էլ ոչ մեկը եւ ոչ երկուսը:
Ինչեւէ, մարդու միտքը հանկարծ «պայծառացել» է, երբ տեսել է օտարների:
Կարծես այնտեղ՝ Բրյուսելում, անտեղյակ են, որ նույն ԲՀԿ-ն 2007-ից մինչեւ 2012-ի մայիս ամիսը իշխանության մաս էր կազմում: Գիտեն եւ հավանաբար լսելով հյուրին՝ տարակուսել են. անցած հինգ տարիների ընթացքում Ծառուկյանը, որ խորհրդարանական խմբակցության ղեկավար էր եւ կառավարությունում ուներ անդամներ, ինչո՞ւ հենց ինքը ձեռքը չէր վերցնում կոռուպցիայի դեմ պայքարի դրոշը եւ անցնում գործի:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31