Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի մեկնարկը տրված է

Դեկտեմբեր 07,2012 11:48

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը «ամոթալի» է գնահատել Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում հնչեցրած այն կարծիքը, թե «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»։

«ՉԻ» – Էդուարդ Շարմագանովն, իհարկե, կարող էր այդ հայտարարությունը գնահատել ոչ միայն որպես ամոթալի, այլեւ, օրինակ, անհարիր, վտիտ, տխրադալուկ, ամպագոռգոռ, լալահառաչ եւ այլն։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ պրն Շարմազանովը հաջողացրել է մի երկարաշունչ «հակահարված հասցնել» ԲՀԿ-ին, բայց այդպես էլ ոչ մի բառով չհերքել այն միտքը, որ ամենակոռումպացվածը հենց կոռուպցիայի դեմ պայքարը ղեկավարողներն են։ Էդուարդ Շարմազանովը չի ասում՝ այդպիսի բան չկա, ընդամենը «մուննաթ է գալիս», թե ինչո՞ւ են նրանք արտասահմանցիներին ասում այդ մասին։ Մեծ հաշվով՝ նրա ասածը հետեւյալն է. «հա, ճիշտ եք ասում, բայց մենք էլ ձեր մասին կարող ենք լիքը ճիշտ բաներ ասել»։

Մի խոսքով՝ քարոզարշավի մեկնարկը տրված է։ Եվ ակնհայտ է, որ գնալով «կենացները քաղցրանալու են»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31