Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետ. «Հասկանալով, որ մեր երկրում այլեւս ընդդիմություն չկա՝ որոշեցի այդ խնդիրը վերցնել ինձ վրա»

Դեկտեմբեր 07,2012 11:42

ՀԱՐՑ. Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը, եւ ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը նախագահ ընտրվելուց հետո։

 

 ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ թեկնածությունը դնում եմ, քանի որ կարծում եմ՝ հատկապես Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանում այլեւս չկա որեւէ քաղաքական ուժ, որը կվերահաստատի արդարությունը։ Ինչո՞ւ եմ ասում չկա այդպիսի ուժ, որովհետեւ ԱԺ-ում հայտնված ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հաշտվեցին իշխանությունների կողմից ներկայացված թվերի հետ։ Ակնկալում էի, որ ընտրություններից հետո ընդդիմությունը չի հաշտվի այդ թվերի հետ ու չի վերցնի մանդատները, բայց մենք տեսանք, որ նրանք լուռ վերցրին մանդատներն ու խաղում են իշխանության խաղով։ Իմ ասածի ճշմարտությունը հաստատում են ԱԺ-ում աշնանային նստաշրջանից մինչեւ օրս տեղի ունեցած երեւույթները։

Հասկանալով, որ մեր երկրում այլեւս ընդդիմություն չկա, կրկնում եմ՝ ընդդիմությունն իր գործերով դա ցույց տվեց, որոշեցի այդ խնդիրը վերցնել ինձ վրա։ Ինչո՞ւ վերցրեցի, քանի որ ունեմ ազգային գաղափարախոսություն, որը հենվում է «Սասնա ծռեր» էպոսի վրա, եւ էպոսի ուժը բավարար է, որ կարողանամ արդարություն հաստատել ՀՀ-ում։

Նշեմ, որ ինձ որեւէ կուսակցություն չի առաջադրելու, եւ որեւէ կուսակցություն չի սատարում, ու այս ամենում կա պարզ պատճառ։ Նախ ես չեմ ուզում որեւէ մեկի մոտ հաղթանակից հետո պարտավորված զգալ։

Առաջին քայլս կլինի ներկայիս ԱԺ-ի լուծարումը, իհարկե, ժամանակագրությունը թույլ չի տալիս առաջին մեկ ամսում նման բան անել, բայց նախագահն ունի այնքան հնարավորություն, որ կարող է ԱԺ-ն ինքնալուծարել։ Կլինեն ԱԺ նոր ընտրություններ, եւ ես, լինելով ՀՀ նախագահ, հետեւելու եմ ընտրությունների արդար անցկացմանը։ Այնուհետեւ ԱԺ-ի կողմից կձեւավորվի կառավարությունը, եւ եթե նոր ձեւավորված կառավարությունը չկարողանա կատարել իր առջեւ դրված պարտավորվածությունները, ապա հրաժարական կտա, նոր վարչապետ կընտրվի, եւ միայն այս ճանապարհով կարող ենք ազատվել օլիգարխիայից։ Այսինքն, եթե ասեմ, որ ես գալիս եմ նախագահ դառնամ, որ Սամվել Ալեքսանյանին սնանկացնեմ, գիտեք՝ հաջորդն ինչ է լինելու, իմ բարեկամներից մեկն է դառնալու Սամվել Ալեքսանյանը։

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

էպոսագետ

  Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31