Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Ծառուկյանին. «Բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխները չեմ կարծում, որ կարող են հավաքական թեկնածու հանդես գալ»

Դեկտեմբեր 07,2012 11:39

Վերջերս ձեզ շատ են քննադատում, որ դուք Բաղրամյան 26-ի պատվերներն եք կատարում: Այսօր ԱԺ-ում քառօրյա նիստերն ամփոփելիս լրագրողների այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Բաղրամյան 26-ը ես դիտարկում եմ որպես ՀՀ քաղաքացիների թշնամի: Ես կցանկանայի, որ Բաղրամյան 26-ը, ինչպես նաեւ Նալլբանդյան փողոցում տեղակայված Ազգային անվտանգության մեկուսարանը դառնային թանգարան: Այդ նախագահական ինստիտուտը համեմատում եմ հրեշի գլխի հետ»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է լինել ընդդիմության միասնական թեկնածու՝ նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանին ես այսօր էլ չեմ տարանջատում Սերժ Սարգսյանից: Ինձ համար նա կերպավորում է օլիգարխ հասկացողությունը: Բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխները չեմ կարծում, որ կարող են որպես հավաքական թեկնածու հանդես գալ»: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ իր թեկնածությունը մեկ այլ թեկնածուի օգտին հանել է, հնարավո՞ր է առաջիկա նախագահական ընտրություններում նման բան լինի. «Բացառում եմ, որ այս պահին կարող է որեւիցե մեկի օգտին իր թեկնածությունը հանի: Րաֆֆի Հովհաննիսյանը մեր հասարակության, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի հավաքական թեկնածու է, ընդդիմադիր է  մեր բոլոր թեկնածուներին»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ ինքը աշխարհի վերջին չի հավատում. «Ես հավատով լի մարդ եմ, որ կյանքը միանշանակ շարունակվելու է: Իսկ դա կնոջ համար նշանակում է հատկապես երեխաներ ունենան, թոռներ պարգեւեն մեզ: Հետեւաբար այդ կարծիքին համամիտ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31