Այսօր Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը պայմանագրային զինծառայող է: Փաստը հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, կատարվում են քննչական գործողություններ:
Սպանվածի ինքնության և սպանության մանրամասների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում:
«Փաստինֆո»