Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավախություն են ունեցել, որ «մարտի 1»-ին իրենց զավակներին կորցրած մարդիկ հարձակվելու են պատմության մասնաշենքի վրա՞

Դեկտեմբեր 07,2012 10:34

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մուտքի մոտ 2008թ.-ի մարտի 1-ի զոհերի ծնողներին դիմավորել են շարքով կանգնած ոստիկանները եւ մի կողմում խմբված կասկածելի արտաքինով ու կեցվածքով երիտասարդներ: Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռոզա Աբգարյանը, գնացել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքի մոտ, դեկան Էդիկ Մինասյանից պահանջելու ՝ շրջանառությունից հանել «Մարտի 1»-ի մասին կեղծ բովանդակություն պարունակող պատմության հայտնի դասագիրքը։ Էդիկ Մինասյանը երեկ նրանց այդպես էլ չի ընդունել, զոհերի ծնողները փողոցում կանգնած են մնացել։ Փաստորեն, Էդիկ Սինասյանը նախապես որոշած է եղել, որ որեւէ պարագայում չի ընդունելու զոհերի ծնողներին, եւ ոստիկանների ներկայությունը պայմանավորված էր հենց այս որոշմամբ։ Հետաքրքիր է, ում մտքով է անցել ոստիկաններին «շարել» պատմության մասնաշենքի դռան մոտ։ Մտավախություն են ունեցել, որ «մարտի 1»-ին իրենց զավակներին կորցրած մարդիկ հարձակվելու են պատմության մասնաշենքի վրա՞, ջարդուփշո՞ւր են անելու շենքը, իսկ միգուցե վտա՞նգ են տեսել, որ Էդիկ Մինասյանին կառեւանգեն ու կտտանքների կենթարկեն։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը պետության կողմից պահպանվող արարա՞ծ է, եւ նրան չի՞ կարելի այցելել, չի՞ կարելի թուղթ փոխանցել։ Էդիկ Մինասյանը, նրա ղեկավարները, ոստիկաններին այդ դռան մոտ կանգնեցնողները գիտակցո՞ւմ են, ընկալու՞մ են, թե ինչ են անում։ Ակնհայտորեն՝ ոչ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31