Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրենի դեմ մեղադրանք կառաջադրվի՞

Դեկտեմբեր 07,2012 10:20

«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանի եւ նրա հարեւանի միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանը ծեծի էր ենթարկել հարեւանին։ Մոր ծննդյան օրը, մինչեւ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարեւանը համարձակվել էր բարձրանալ վերեւ ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորն անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ով է այդ համարձակը, որ հանդգնել է գ լուսադեմին իրենց դուռը թակել ու լռություն պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Ապա երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանն է միացել ծեծկռտուքին, ում հրել է Եգորյանը, ինչի հետեւանքով Խաչատրյանի գլուխը դիպել է պատին, Եվ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Այդ օրերին փաստի առթիվ դեռ նյութեր էին նախապատրաստվում։ Դեպքից միայն երեք օր անց փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց արդյունքներից պարզ կլինի՝ Եգորյանին մեղադրանք կառաջադրվի, թե ոչ։

Հիշեցնենք, որ ծեծողը Փայլակ Հայրապետյանի եղբոր որդին է։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31