ՆԱՏՕ-ի բանակի հրամանատատ գեներալ լեյտենանտ Բեն Հոջսը գովասանքի խոսքեր է ասել Թուրքիայի բանակի հասցեին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը՝ հղում անելով «Էն Տե Վե» հեռուստակայանին:
«Թուրքիան կարևոր դեր է խաղացել Քաբուլում [որպես միջազգային անտվանգության աջակցության ուժեր (ISAF)]: Թուրքական բանակն անհավանական է: Բոլորը վստահում են նրանց: Միևնույն ժամանակ նրանք շատ կարգապահ են: ՆԱՏՕ-ի բոլոր առաքելությունների ժամանակ, որոնց նրանք մասնակցում են, ես ընտրում եմ Թուրքիայի սպաներին և իշխանավորներին աշխատելու համար: Թուրք ժողովուրդը պետք է հպարտ լինի սրա համար»:
Հոջսը վերջերս Իզմուրում ղեկավարում էր ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի խմբին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ