Հայաստանցի 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակչում 19:9 հաշվով հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Իդրիս Շախմանովին՝ մտավ եզրափակիչ եւ իր ու մեր հավաքականի համար ապահովեց առնվազն արծաթե մեդալ: Հայ բռնցքամարտիկը, սակայն, վաղը շոտլանդացի Սքոթ Ֆորեսթի հետ վճռորոշ մենամարտում պայքարելու է աշխարի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
Ցավոք, մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը, ոչինչ չկարողացավ հակադրել անգլիացի Հագի Ֆուրիի հետ պայքարում եւ, պարտվելով միավորների 5:13 տարբերությամբ, դուրս մնաց ոսկու համար պայքարից՝ բավարարվելով բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ