Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն է՞լ Խաչիկյանի գործով պատասխանատվության կենթարկվի

Դեկտեմբեր 06,2012 21:21

Այսօր ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սոցիալական ապահովության պետական ծառայությանը (նախկինում` հիմնադրամ), որտեղ միլիոնների յուրացումներ են բացահայտվել, ասաց, որ ուսումնասիրությունները ահռելի ծավալների են, եւ իրենք ամիսներով փաստաթղթեր են ուսումնասիրել: Տիկին Ղարիբյանը նաեւ նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանի 2010-2011 թվականի բացահայտումներն, ըստ էության, կրկնվել են:

Հիշեցնենք, որ «սոցապհիմնադրամի» չարաշահումների վերաբերյալ էլ լրատվամիջոցներից մեկին նախաքննական մարմինն ասել էր, որ փաստաթղթեր կան, որտեղ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ստորագրությունն էլ կա: Aravot.am-ը Սոնա Ղարիբյանից հետաքրքրվեց, այդքան ծավալուն աշխատանք եք կատարել եւ հազարավոր փաստաթղթեր եք ուսումնասիրել, չ՞եք հանդիպել մի փաստաթուղթ, որտեղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի ստորագրությունը լինի, կամ փաստաթուղթ, որի համար նաեւ նախկին նախարարը պատասխանատվություն պետք է կրի: «Յուրաքանչյուր ոլորտում, ոլորտի ամենաավերին ղեկավարից մինչեւ շարքային աշխատող, ամեն մեկն իր պատասխանատվության մասն ունի, եւ յուրաքանչյուր գործում, համապատասխանաբար, հանձնարարված առնչվող բոլոր մարմիններն էլ իրենց պատսխանատվության մասնաբաժինն ունեն, անկախ նրանից, այդ ստորագրությունը կա՞, թե՞ չկա»-ասաց վերահսկողության տեսչության պետը:

Նշենք, որ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը սոցապ ծառայությունում հայտնաբերված չարաշահումների ընթացքում եղել է այդ ոլորտի նախարարը, իսկ հիմնադրամը գործել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ:

Մինչ օրս մոտ 7000 անձ` շարքային քաղաքացիներ, հիմնադրամի աշխատակիցներ են հարցաքննվել, մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան եւ մեկ տասնյակ էլ հիմնադրամի միջին օղակի պաշտոնյաներ կալանավորվել են , իսկ Աղվան Վարդանյանը երբեւէ չի հարցաքննվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31