Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը եւ մտնելով ներս՝ էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել եւ հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն 854 հազար դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս անձանց բերման ենթարկեցին ոստիկանության Ախուրյանի բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն