Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել։
Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:
Հանդիպումների շարքը մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:
Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել։
Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:
Հանդիպումների շարքը մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:
Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցեցին նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչպես նաև երկրում կոռուպցիային և այլ լրջագույն մարտահրավերներին առնչվող հարցերի շուրջ:
Գագիկ Ծառուկյանն իր մտահոգությունը հայտեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների և արդյունավետության վերաբերյալ: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցեցին նաև Հայաստանում առաջիկա թիվ մեկ քաղաքական իրադարձության՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ծանոթ լինելով ԲՀԿ գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստատակամություն ու պատրաստակամություն հայտնեց օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծեց, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են՝ այդ համատեքստում կարևորելով ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպեցին նաև «Եվրանեսթ»խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:
Քննարկվեցին ինչպես խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական խնդիրներ։ Բնականաբար չշրջանցվեց նաև առաջիկա նախագահական ընտրությունների թեման։ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման օգտին: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրեց, որ եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս դիտորդական առաքելություն կիրականացնեն առաջիկա ընտրություններում՝ ամենայն ուշադրությամբ հետևելով ներքաղաքական զարգացումներին:
ԲՀԿ նախագահի գլխավորությամբ հերթական հանդիպումն արդեն «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի» նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ էր, որտեղ ևս քննարկվեցին կուսակցությունների միջև առավել սերտ համագործակցության հեռանկարները:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով: Հանդիպումը մոտ երկու ժամ շարունակվեց արդեն փակ դռների հետևում:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները հանդիպեցին նաև Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների միության խմբակցության փոխնախագահ Լիբոր Ռուչեկի հետ:
Քննարկվեցին եվրոպական ինտեգրման, առաջիկա նախագահական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի կողմից իրականացվող դիտորդական առաքելության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հետաքրքրությունների ոլորտում գտնվող բազմաթիվ այլ խնդիրներ:
Բելգիայի և հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ հանդիպումների շրջանակներում էլ քննարկվեցին հայկական գաղթօջախներին հուզող խնդիրներ։ Պատվիրակության անդամներն այցելեցին Բրյուսելի հայ Առաքելական Եկեղեցի:
Պաշտոնական այցի վերջում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այցի նպատակները՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: ԲՀԿ նախագահը ներկայացրեց նաև կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին: Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն ընդգծեց, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, և այդ բարեփոխումների իրականացման համատեքստում անչափ կարևորում է նաև ԲՀԿ դերակատարումը: Շտեֆան Ֆյուլեն տեղեկացված էր և իր գոհունակությունը հայտնեց ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած վերջին շրջանի քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ՝ դրանք համարելով իրապես կարևոր ու անհրաժեշտ:
ԲՀԿ լրատվական ծառայություն