Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Բաբուխանյանի ուշագրավ խոստովանությունը՝ իր եւ Ալիեւի նմանության մասին. «Ես վատ չեմ զգում, թող Ալիեւը վատ զգա»

Դեկտեմբեր 06,2012 20:01

  «ArmComedy»-ն նմանակների լուսանկարների շարք է պատրաստել, որտեղ մեր երկրի հայտնի մարդիկ նման են համաշխարհային դերասանների, հայտնի մարդկանց, նույնիսկ մուլտֆիլմերի հերոսներին: Ըստ լուսանկարների, Ռոբերտ Քոչարյանը նման է Ռոբերտ Դե Նիրոյին, Գագիկ Ծառուկյանը՝ Իոսիֆ Կոբզոնին, Հայկ Բաբուխանյանն էլ իր բեղերով, արտաքինով նման է Իլհամ Ալիեւին: Այսօր Aravot.am-ը Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց, թե նա իր ու Ալիեւի մեջ նմանություններ տեսնո՞ւմ է: Նրա պատասխանն առավել քան ուշագրավ էր. «Եթե ինչ-որ նորմալ երկրի նախագահին նմանացնեին, գուցե չէի այսպես ասած դրանից  վատ զգա: Էլի վատ չեմ զգում, թող Ալիեւը վատ զգա: Դա նշանակում է, որ Ալիեւի գեներում ինչ-որ հայկական գեներ կան»: Մեր զարմանքին, որ ուրեմն վա՞տ բան է հայկական գենը, դրա համար պիտի վա՞տ զգա՝ պատգամավորը փորձեց ուղղել. «Չէ, ինքը վատ զգա՝ որպես  Ադրբեջանի նախագահ, այդ առումով, որ հայկական գեներ կան մեջը»: Ինքը՝ Բաբուխանյանը իր եւ Ալիեւի միջեւ արտաքին նմանություն չի տեսնում: Մենք փորձեցինք ճշտել՝ բնավորությո՞ւնն էլ նման չէ, ասենք, սաֆարովների հերոսացնելու հակումներ կա՞ն ձեր մոտ՝ նա պատասխանեց, որ Ալիեւի բնավորությունը չի ուսումնասիրել ու չի կարող ասել՝ նմա՞ն են, թե՞ ոչ:

Մեր հարցին՝ իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Կոբզոնի միջեւ նմանություն տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես ընդհանրապես, երբ որ ասում են՝ այս երեխան նման է …չգիտեմ, այն թոռնիկը նման է սրան, եւ այլն եւ այլն…Էդ հարցերում ես մի քիչ դժվարանում եմ: Ավելի շատ կանայք են գտնում նմանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել