Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձյան վրայով զբոսանքները Սայմոն Բեքը վերածել է արտասովոր արվեստի

Դեկտեմբեր 06,2012 19:52

 Յուրաքանչյուր ձմեռային օր նա հագնում է համապատասխան «կոշիկներն» ու գնում Սավոյայի սառած լճերի վրա զբոսնելու:
5-9 ժամ տևող զբոսանքից հետո նրա հետքերը դառնում են երկրաչափական պատկերներ: Յուրաքանչյուր պատկերի չափն իր մեծությամբ գերազանցում է ֆուտբոլային երեք դաշտի չափերը: Նկարների յուրահատկությունն այն է, որ դրանք բարձրությունից դիտելու ժամանակ ստանում են 3D-ի էֆեկտ:
Սայմոն Բեքը «ձյան արվեստով» սկսել է զբաղվել երկու ոտքերի վնասվածքից հետո, որոնք ստացել է դահուկներով սահելու ժամանակ: Միակ ֆիզիկական մարզանքը, որոնք նրան ցավ չեն պատճառում, զբոսանքն է հարթ ձյան վրայով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ամերիկացի 91-ամյա Մայկ Գրինշտեյնը, ի զարմանս բոլորի, առանց որևիցե դժվարության, ատամների օգնությամբ տեղաշարժել է 1.6 տոննա կշռող ավտոմեքենան:

Ամերիկյան LL Bean ընկերությունն իր 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ստեղծել է աշխարհի ամենաերկար կոյակը: Նավակն ունի 125մ երկարություն և ունակ է իր մեջ տեղավորելու շուրջ 100 մարդ:

Հայաստանը ներկայացրած ռուս հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը (օրիորդական ազգանունը` Զոլոտնիկովա) Հրաձգային սպորտ մարզաձևում դարձել է աշխարհի քառակի չեմպիոն և Եվրոպայի 15-ակի չեմպիոն:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31