Լրահոս
Օրվա լրահոսը

Մենեջերն ասում է՝ հանդիմանել է ոստիկանին. «Պագոններդ, եթե չլինեին վրադ»

Դեկտեմբեր 06,2012 17:56

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել «Ռոշեն» ՍՊԸ մենեջեր Արման Բարսեղյանին: Նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց` ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Նա այս տարվա ապրիլի 7-ին, Սուրբ Զատիկի տոնակատարության հետ կապված, իր ավտոմեքենան փորձել է կայանել եկեղեցու բակում: Արմանի հետ էին իր ընկերները՝ Վալտեր Սողոյանն ու Մերուժան Գալոյանը:

Եկեղեցու բակում հերթապահություն իրականացնող , գործով տուժող Բազումի օպեր-լիազոր Վահե Բարսեղյանն արգելել է մեքենան կանգնեցնել բակում:

Ըստ քրեական գործի նյութերի, Արման Բարսեղյանը սպառնացել է «սատկացնել» ոստիկանին, մեքենան կանգնեցնել իր ուզած տեղում: Սակայն ոստիկանը թույլ չի տվել եւ Արմանի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն կատարելու համար:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացած դատական նիստի ժամանակ Արմանը չի ընդունել իրեն մեղսագրվածը, ասել է, որ ոստիկանն ամեն ինչ անում էր վեճի մեջ մտնելու համար, որ ինքն ընդամենն ասել է.«եթե պագոններդ վրադ չլինեին, ուրիշ կերպ կխոսեի», իսկ ոստիկանն ասել է.«Դե, խոսա, այ, լակոտ» վիրավորական արտահայտությամբ:

Ոստիկանը նաեւ ասել էր, թե Արմանը մեքենան քշել էր իր ուղղությամբ:

Դատարանը ազատազրկման ձեւով պատիժ է սահմանել, ինչը Ա.Բարսեղյանը կբողոքարկի ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում:

Մեր տեղեկություններով բողոքը գտնվում է դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31