ՀԱԿ-ի մաս կազմող ՀԺԿ-ն այս տարի համագումար չի անցկացնի։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ Նախագահի ընտրությունների նախաշեմին պարտադիր չէ համագումար հրավիրել կողմնորոշվելու համար՝ թե ում են սատարելու. «Կուսակցության վարչության նիստով էլ դա կարող է որոշել»։
«Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն էլ նշեց, որ մինչեւ տարեվերջ հաստատ համագումար չեն հրավիրի։ Նրանք քաղխորհրդի նիստերի ժամանակ են 2013 թ նախագահի ընտրությունների հետ կապված քննարկումներ անցկացնում։
ՍԴՀԿ կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ ավելացրեց, որ իրենք եւս այս տարի համագումար չեն անցկացնի։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ