Լրահոս
Օրվա լրահոսը

Խճճված ու մոլորված սիրո պատմություն

Դեկտեմբեր 06,2012 17:41

Ռիման վախենում էր սիրել ու սխալվել: Մի քանի ամիս առաջ էր, երբ ընկերուհու՝ Նարեի տանը՝ նրա ծննդյան օրը ծանոթացավ մի տղայի հետ, ով հայացքը չէր հեռացնում իրենից և առիթներ որոնում զրուցելու համար: «Ես մի աղջկա նկատեցի, ով նրանից պոկ չէր գալիս ու չարախնդորեն նայում էր ինձ, ոչինչ չհասկացա, սակայն մի քանի օր անց Նարեն ասաց, որ նա նրա ընկերուհին է», հիշում է 19-ամյա Ռիման: Մինչ նրա իրազեկ լինելը՝ երիտասարդը, ում անունը Արման է և ով Նարենի եղբոր ընկերն է, համացանցով գտնում է Ռիմային ու որոշ ժամանակ անց մտերմանում հետը: Աղջիկը, ով ևս անտարբեր չէր, փորձում է ընկերուհու միջոցով նրա մասին տեղեկություններ իմանալ և ահա ճշմարտությունը պարզելուց հետո սկզբում որոշում է առանց որևէ բան ասելու չգրել նրան. «Ես այնքան բարկացած էի, նվաստացած, փաստորեն նա փորձում էր խաղալ իմ զգացմունքների հետ, այդ իսկ պատճառով էլ գրեցի, որ ավելի լավ կանի ինձ հետ զրուցելու փոխարեն, ժամանակ անցկացնի իր ընկերուհու հետ»,-պատմում է նա ու հավելում, որ Արմանի պատասխանը իր համար պարզապես անսպասելի էր: «Խոստովանում եմ՛ դու ինձ շատ ես դուր գալիս, քեզ համար ես պատրաստ եմ լքել նրան, միայն թե արի շարունակենք շփվել, ես միայն քեզ եմ տեսնում իմ կողքին, իսկ նրա հետ մեր հարաբերություններն առանց այդ էլ սարսափելի են»,-գրել էր Արմանը: Ռիման, սակայն, իրեն ավելորդ է համարում և չի ցանկանում, որ ինքը դառնա զույգի բաժանման պատճառը: «Ճիշտ է, որոշակի զգացմունքներ տածում էի, սակայն, եթե սիրեի էլ, միևնույն է, երբեք այդպիսի մեղք չէի գործի: Գուցե նրանց համար դա պարզապես ծանր շրջան էր, որը համընկավ իմ հայտնության հետ»,-պատմում է Ռիման: Արմանը, սակայն, վճռական էր տրամադրված: Վերջինս խզում է իր հարաբերություններն ընկերուհու հետ, այնուհետև մի քանի անգամ փորձում է սիրաշահել նրան՝ նվերներ ուղարկելով, սակայն աղջիկն ամեն անգամ դրանք ետ էր վերադարձնում: Համացանցում տարբեր էջերով գրում է Ռիմային. դա էլ ապարդյուն: Փորձում է հանդիպել: Ռիման մի օր ստիպված է լինում լսել նրան: «Չէի ուզում, որ աղմուկ բարձրանար, նրան ասացի, որ վերադառնա ընկերուհու մոտ, չանհանգստացնի ինձ, միևնույն է, չեմ խոսելու հետը»: Փոքրիկ վիճաբանությունից հետո Արման արցունքն աչքին, շփոթվածի պես հեռանում է՝ ասելով, որ Ռիման մեղավոր չէ իրենց բաժանման համար, որ վախ թե ուշ դա պետք է լիներ, և եթե նա չհամաձայնի իր հետ շփվել, կփախցնի նրան:
Ռիման փոքր ինչ վախենում է թե իր, և թե Արմանի համար. «Նա այնպիսի վիճակում էր, որ ես նույնիսկ խղճացի նրան: Էլ կասկած չունեի, որ նա սիրում է ինձ, նրա աչքերը, նրա ձայննն այնքան անկեղծ էին, որ չէի կարող չհավատալ,-ասում է Ռիման ու հավելում,-միևնույն ժամանակ սկսեց վախենալ ՝գուցե նա անի իր ասածը կամ էլ ինքն իրեն վնաս տա»: Աղջիկւ նաև խոստովանում է ՝ այդ պահին նույնիսկ մտածել է «ընդունել նրա սերն» ու լինել կողքին»: Ինքն իրեն ժամանակ է տալիս, իրավիճակն հասկանալու և ճիշտ որոշում կայացնելու համար: Եվ ահա որոշ ժամանակ անց նրան զանգահարում է ինչ-որ մեկը և բարձր ձայնով բղավում. «Դու չես հասկանում, որ քո պատճառով ենք մենք վիճել, այնինչ շուտով պիտի նշանվեինք, սակայն նա թողեց ինձ քեզ հետ ժամանակ անցկացնելու համար, հասկացիր նույն կերպ քեզ հետ կվարվի: Դա նրա նախկին ընկերուհին էր»,-պատմում է Ռիման: Վերջինս ընկնում է մտածմունքների մեջ, իրեն մեղավոր է զգում. «Ես չէի հականում ինչ է կատարվում ինձ հետ, չգիտեի՝ ո՞ւմ հավատայի, բայց մի բան հաստատ որոշեցի՝ այլևս չխոսել Արմանի հետ»,-հիշում է աղջիկը:
Թվում էր, թե ամեն բան ավարտված է, բայց արի ու տես, որ պատմությունը շարունավում է: Մի քանի օր անց, երբ Ռիման այցելում է իր ընկերուհու՝ Նարեի տուն, լսում է նրա եղբոր ու վերջինիս ընկերոջ խոսակցությունը, որը վերաբերում էր Արմանին: Ռիման չի կարողանում զսպել իրեն ու հարցնոմ է. «Արմանն ու նրա ընկերուհի հաշտվել են»: Նրանց պատասխանը ապշեցնում է աղջկան. «Նրանք ծիծաղեցին ու ասացին, որ նրանց հարաբերությունները վաղուց լավ չէին, այդ իսկ պատճառով էլ նույնիսկ հավաքույթի ժամանակ անհաշտ էին, սակայն դրանից հետո այդ աղջիկն իրեն լավ չի պահել ու միաժամանակ խոսել է ուրիշ տղայի հետ ու որ Արմանն պարզապես թքած ունի նրա վրա,-պատմում է Ռիման ու հավելում,- ես չշտապեցի հավատալ նրանց մինչև մի օր այդ աղջկան տեսա ուրիշ տղայի գրկում»:
Ռիման որոշում է չհրաժարվել իր սիրուց և ընդունում է Արմանի առաջարկը, ով այդպես էլ չէր հրաժարվել նրանից: Իսկ ինչ վերաբերում է տղայի նախկին ընկերուհուն, ապա նա դադարում է հետապնդել զույգին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31