Լրահոս
Օրվա լրահոսը

The Baltic Course. «Ռիգայում նշել են մարշալ Բաղրամյանի 115-ամյակը»

Դեկտեմբեր 06,2012 17:22

 Դեկտեմբերի երեքին Ռիգայում, Մոսկվայի տանը տեղի է ունեցել Մարշալ Բաղրամյանի 115-ամյակին նվիրված միջոցառում: Գրում է «Բալթիկ կուրս» պարբերականը:

Միջոցառումը կազմակերպել էին Լատվիայի հայ համայնքը` Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հայր Խոսրովի օրհնությամբ:

Միջոցառմանը բացման խոսք է ասել հանդիպման կազմակերպիչ, «Արարատ» թերթի խմբագիր Ալեքսանդր Գրիգորյանը: Այնուհետև խոսել է հայր Խոսրովը` շեշտելով, որ Բաղրամյանը ոչ միայն հայ ազգի, այլև ամբողջ սովետական ազգերի հերոսն է:

Միջոցառմանը ելույթ են ունեցել բարդ և հեղինակային երգերի կատարող Էդուարդ Վարդանովը, երգչուհի Անահիտ Իսախանովան, որի հայկական երգերը բոլորին հիշեցրին հեռավոր Հայաստանը, լեռները, հողը ու երկինքը:

Մոսկվայի տան տնօրենի տեղակալ Արթուր Արթուրովիչը մի քանի դրվագ է պատմել Բաղրամյանի՝ Ռիգայի կյանքից: Մի դեպք, երբ աղախինը Բաղրամյանի համազգեստը, որով Բաղրամյանը պիտի հանդես գար ժողովրդի առաջ, հենց շքերթից առաջ պատահաբար արդուկով այրել էր: Աղախինը լացում էր, իսկ Բաղրամյանը հանգստացնում ու ասում էր, որ ձախ ձեռքով կփակի կրծքավանդկի մասում վառված մասը, իսկ աջով կողջունի ժողովրդին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31