Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խումբը Նիդերլանդների Թագավորությունից՝ Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով, ՀՀ է տեղափոխել 1985 թ. ծնված Հենրիկ Գ.-ին. նա ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր միջազգային մակարդակով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ և 181 հոդված 3-րդ մասերի հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
ՀՀ ոստիկանություն