Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուներին տանում-բերում են` նույնականացման քարտերը չեն տալիս

Դեկտեմբեր 06,2012 17:02

Այս օրերին անձնագրային բաժանմունքներում նույնականացման քարտի համար մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ նույնականացման քարտի հայտը ներկայացնելուց հետո գործատուներին անձնագրայինը ստացական է տվել, որի վրա քարտը ստանալու ժամկետ է նշել, սակայն գործատուին հրավիրած օրը նույնականացման քարտը չեն տրամադրում` պատճառաբանելով, որ պատրաստ չէ:

Նոր Նորքի անձնագրային բաժանմունք այցելած գործատուներից մեկը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 5-ին ներկայացել է քարտը ստանալու, սակայն անձնագրայինում նրան հայտնել են, որ դեռեւս պատրաստ չէ: Գործատուի հարցին, թե ե՞րբ կարող է գալ ստանալ, անձնագրայինի աշխատակիցը պատասխանել է, որ «կոնկրետ օր չենք կարող ասել»:

Գործատուի խոսքերով, որպեսզի ամեն օր ստիպված չլինի գնալ-գալ, անձնագրայինի աշխատակցից հեռախոսահամար է խնդրել, բայց վերջինս հրաժարվել է տրամադրել, ասելով, որ չեն կարող այդքան քաղաքացիների զանգերին պատասխանել:

Aravot.am-ի հարցին, թե գործատուն ինչպե՞ս պետք է տեղեկանա, որ իր նույնականացման քարտը պատրաստ է, որպեսզի ամեն օր չգնա-գա անձնագրային, Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի ղեկավար Վեներա Բադալյանը պատասխանեց, որ քաղաքացիները կարող են հեռախոսով ճշտել եւ ներկայանալ քարտը ստանալու: Տիկին Բադալյանի խոսքերով, իրենց բաժանմունքում գործող երկու հեռախոսահամարներով էլ` 010.64.26.20 եւ 010 64.46.43 կարող են զանգահարել ժամը 16-ից հետո, որպեսզի գործատուների անուններն արդեն հստակ հայտնի լինեն: Իսկ թե ինչո՞ւ սահմանված ժամկետում չեն տրամադրում նույնականացման քարտերը, բաժանմունքի ղեկավարը պարզաբանեց, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են. «Սարքավորումները նոր են, այդ պատճառով որոշ խնդիրներ են առաջացել: Մենք էլ չգիտենք հստակ օր, որ քաղաքացուն ասենք այսինչ օրը կգաք, դրա համար պետք է զանգեն եւ ճշտելուց հետո միայն գան»:

Օրենքով նույնականացման քարտը պետք է տրվի 15 աշխատանքային օրվա ընթացքում, որը կազմում է 21-22 օրացույցային օր, սակայն մեկ ամիսն արդեն լրացել է եւ շատ գործատուներ դեռեւս չեն ստացել իրենց քարտերը:

Նշենք, որ նույնականացման քարտը ՀՀ տարածքում օգտագործելու համար է, այն պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են քաղաքացու թվայնացված լուսանկարը, էլեկտրոնային ստորագրությունը, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները եւ այլն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31