«ԲՀԿ առաջնորդի մասին նման նկատառումներ հայտնողներն արժանանում են միլիոնավոր հայաստանցիների կողմից կոշտ գնահատականների, վիրավորանքների: Բա հիմա ո՞նց է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ լրագրողների հետ զրույցում «ամոթալի» որակած ԲՀԿ-ի բրյուսելյան հայտարարություններին:
Այդ հարցերի եւ հայտարարությունների մասին ԲՀԿ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունում ասված է. «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»:
Պարոն Շարմազանովը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ բրյուսելյան այցին եւ հանդիպումներին, ասել է. «Մենք չենք ասում, որ Եվրոպայում, ըստ մեր եվրոպացի գործընկերների կարծիքների, ԲՀԿ-ին դիտարկում են որպես արհեստական ուժ: Մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն հասել է որոշակի հաջողության, կրկին ըստ եվրոպացի պատգամավորների, պոպուլիստական քաղաքականության արդյունքում: Մենք չենք ասում, որ ըստ եվրոպացի որոշ պատգամավորների` ԲՀԿ-ի առաջնորդը ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության եւ առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ: ԲՀԿ-ն, էլի ըստ մեր եվրոպացի գործընկերների, ոչ թե իրականացնում է պայքար, որը հիմնված է գաղափարական հիմունքների կամ ծրագրերի հիման վրա, այլ ընդամենը իշխանությունը զավթելու: Դա մենք չենք ասում, իրենք են ասում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի