Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Travel Blackboard. «Հայկական բացահայտումներ Սինգապուրում»

Դեկտեմբեր 06,2012 16:51

Մի բան, որ երբեք մտքովս չէր անցնի Սինգապուրում, այն էր, որ կարող եմ այստեղ գտնել հայկական ժառանգություն: Գրում է «Թրեվըլ բլեքբորդ» պարբերականը:

 

Հրապարակման հեղինակը պատմում է, որ իր սինգապուրցի ընկերն ասել է, որ ինքը հպարտ կլինի ցույց տալու հայերի կողմից ունեցած ազդեցությունը Սինգապուրի վրա.

«Մեր առաջին այցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որը կառուցվել է 1835թ., սա առաջին եկեղեցին է, որը կառուցվել է Սինգապուրում», – գրում է հեղինակը:

«Երբ ես բացեցի տեղի անգլերեն թերթը` «Սթրեյթ թայմս»-ը, պարզեցի, որ նրա համահիմնադիրներից մեկը հայ է, անունը Խաչիկ Մովսես (Մովսիսյան)», – շարունակում է նա:

Ակնարկի հեղինակը նաև հայտնաբերել է, որ Սինգապուրի «Ռաֆլս» հյուրանոցը հիմնադրել են Մարտին, Արշակ, Ավետ և Տիգրան հայ եղբայրները, ինչպես նաև Սինգապուրում գտել է «Արմենիա» անունով փողոց. «Կամ գեղեցիկ ազգային ծաղիկը` Վանդա Միս Ջոաքիմ»-ը, որ հայտնաբերել է Ագնես Ջոակիմը, որը հայկական ընտանիքից էր սերում»:

 

Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը      

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31