«Մարդիկ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց»,- այս կոչով 2 տարի առաջ Վարդան Վարդանյանը դիմեց մեր հայրենակիցներին՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ուխտագնացության մեծն Սերվանտեսի գերեզման: Վարդանյանը հանդիսանալով «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր տնօրեն, տեղեկացրել էր, որ հանճարի գերեզմանին խոնարհվելու նպատակով, պատրաստվում է իրականացնել թատերականացված ուխտագնացություն մեծն Սերվանտեսի գերեզմանին:
Միջնադարյան ասպետական հանդերձանքով (Դոն Կիխոտը՝ ձի, իսկ Սանչո Պանսան՝ ավանակին հեծած), Երեւանից մինչեւ Մադրիդ, շուրջ 30 000 կմ, խումբը կանցնի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքներով, ամբողջ ճանապարհին մարդկանց կոչ անելով՝ հանճարի գերեզմանը դարձնել սրբավայր՝ ուխտատեղի:
Վարդան Վարդանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ժողովրդից, պետական այրերից ակնկալելով աջակցություն, այդպես էլ չկարողացավ իրականացնել նպատակները՝ դրամական միջոցների անբավարարության պատճառով. «Կատարվել է ծրագրային փոփոխություն: Այժմ մեր հիմնադրամի եւ Գյումրու քաղաքապետի աջակցությամբ կիրականացվի միջոցառման Փարիզ-Մադրիդ հատվածը: Ինչի ընթացքում կհնչեցվի Դոն-Կիխոտի քայլերգը»:
Մանրամասները՝ www.donkihot.org-ում:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ