Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 06,2012 16:42

«Հետք» ինտերնետային թերթի`  դեկտեմբերի 4-ին` «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած  ապօրինությունները» խորագրով տարածված հոդվածի  հիման վրա Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։

Հրապարակման համաձայն`  Հ. Քոչինյանը, ով 1996 թվականից մինչեւ 2012 թվականի նոյեմբերն  աշխատել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ,  2007 թվականին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր որդուց շուկայականից զգալի ավել արժեքով ` 4.900.000 դրամ գումարով, գնել է 1991 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց S-5» մակնիշի անսարք ավտոմեքենա,  որը մինչեւ 2012 թվականը չի շահագործվել ու  անսարք վիճակում կայանված է եղել գյուղապետարանի վարչական շենքի բակում:

Նույն ժամանակահատվածում համայնքի ղեկավարը հիշյալ ավտոմեքենայի առուվաճառքի գործարքի, գազալիցքավորման ու  վերանորոգման համար համայնքի բյուջեից ելքագրել է առանձնապես խոշոր չափի`  10.900.000 դրամ, եւ յուրացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, 2010 թվականին նախկինում գյուղապետարանին պատկանող, սակայն  հաշվառումից դուրս մնացած  1989 թվականի արտադրության  «T 70G»  մակնիշի անսարք  տրակտորը ձեւակերպել է համագյուղացու անվամբ, որից հետո նույն թվականի ապրիլ 26-ին համայնքի կարիքների համար 3.740.000 ՀՀ դրամով գնել այն:

Ըստ հոդվածի՝ 2010 թվականի  հունվարի 20-ին շուկայականից զգալի ավել արժեքով` 4.260.000 ՀՀ դրամ գումարով, գյուղապետարանի կարիքների համար ձեռք է բերվել «Վազ 21.21»  մակնիշի  ավտոմեքենա:

ՀՀ կառավարության որոշման համաձայն գյուղացիներին հողի մշակության գործում աջակցելու համար 2012 թվականի ապրիլի 2-ին գյուղապետարանը «Ֆլեշ» ՍՊ ընկերությունից  2.800.000 դրամով ձեռք է բերել  8.000 լիտր դիզելային վառելանյութ, որը, սակայն,  գյուղացիներին չի հատկացվել:

Նկատի ունենալով, որ հրապարակման մեջ առկա են հանցագործության հատկանիշներ՝  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31