Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի գյուղի դպրոցի փողն էլ են «կերել». Նորմալ շինաշխատանք չեն արել, դպրոցը փլվել է

Դեկտեմբեր 06,2012 16:34

Հանրապետության տարբեր մարզերի կրթական օջախների հիմնանորոգման աշխատանքների համար տրամադրված 2.4 միլիարդ դրամից

670 միլիոն դրամը փոշիացվել է` շինաշխատանքները կատարվել են բազմաթիվ խախտումներով, եւ գումարի ոչ արդյունավետ ծախսմամբ: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր ասաց ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Նրա ներկայացմամբ` ստուգումները կատարվել են 13 դպրոցում, 1 թատրոնում, 1 մշակույթի տանը եւ գրադարանում: Սոնա Ղարիբյանի խոսքերով` միայն 109 միլիոն դրամի խախտումը վերաբերում է վճարված, բայց չկատարված աշխատանքներին,

1 դեպքում էլ կապալառուն 2010 թվականին 68 միլիոն դրամը ստացել է եւ բացարձակ ոչ մի աշխատանք չի կատարել, մնացած 480 միլիոնի չափով էլ կատարվել են ոչ նպատակային, անարդունավետ, անորակ աշխատանքներ, եւ նույնիսկ աշխատանքների ընթացքում գների անհիմն բարձրացում են նշել:

Տիկին Ղարիբյանի փոխանցմամբ, ստուգումների արդյունքում պարզել են, որ

շինաշխատանքները շատ դեպքերում կատարվել են առանց քաղաքաշինական նորմերը հաշվի առնելու, այսինքն առանց, նորոգվող օբյեկտի հիմքը ամրացնելու սկսել են հարդարման աշխատանքները կամ պատուհաններն են փոխել, հաշվի չեն առել նույնիսկ շենքի վնասվածության աստիճանը: Ըստ տիկին Ղարիբյանի՝ «Ցավոք, այս երեւույթը քաղաքաշինության ոլորտում համատարած բնույթ է կրում»:

Կառուցապատողներից մեկն էլ նույնիսկ հաշվի չի առել, որ հիմնանորոգում է իրականացնում ՀՀ նախագահի հայրենի Տեղ գյուղում, եւ այնպիսի խախտումներով է շինաշխատանքները կատարել, որ վերանորոգված դպրոցը փլուզվել է:

Ինչ վերաբերում է Մեծ Մանթաշի եւ Մասիսի դպրոցներին, որտեղ եւս հսկայական խախտումներով է հիմնանորոգում իրականացվել եւ դեռեւս հոկտեմբերին ՀՀ վարչապետը հանձնարարել էր գործերն ուղարկել գլխավոր դատախազություն, կառուցապատողը «ՆՄ Օհանյանն է» եղել, որը նախկինում եւս նման խախտումներով աշխատած «Փարվանա մոնտաժն է»: Այս պահին կառուցապատողը հետախուզման մեջ է:

Aravot.am-ի այն հարցին, եթե երեւույթը, ինչպես ֆիննախի պաշտոնյան նշեց, համատարած է, արդյոք դա չի նշանակում, որ շինաշխատանքների համար մրցույթներն էլ անկացվում են խախտումներով, տիկին Ղարիբյանն ասաց. «Կապալառուները, որոնք անպարտաճանաչ են իրենց դրսեւորել, քաղաքաշինության նախարարության սեւ ցուցակում են հայտնվել»:

Aravot.am-ի մյուս հարցին էլ՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի խախտողներն ու արդյոք պաշտոնյայի նշած` փոշիացրած գումարների վերադարձ չի լինելո՞ւ, տեսչության պետն այսպես պատասխանեց. «Մենք պարտադրում ենք, որպեսզի լիազոր մարմինը կոնկրետ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի գումարները վերականգնվեն, ոչ միայն վերականգնվեն, այլեւ համապատասխան քայլեր կատարվեն, մեղավորները պատժվեն, կամ եթե հնարավոր է` շինաշխատանքներով վերականգնեն, կամ էլ ավել գումարները վերադարձնեն պետբյուջե»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31