Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ միացան ՀՅԴ-ի «միասնական պլատֆորմին»

Դեկտեմբեր 06,2012 16:31

«Այս պահին կա հույս, կա շանս, հնարավորություն՝ միասնական ծրագրով, այսինքն՝ ճանապարհային քարտեզով հանդես գալու: Մենք լավատես ենք, մենք անկեղծ ենք, որովհետեւ միակ ձեւը դա է: Առաջիկայում եթե այս ձեւաչափը կայանա, դա կարող է քաղաքացու մեջ հույս արթնացնել»,- ՀՅԴ-ի կազմակերպած «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ վստահ, որ այդ դեպքում քաղաքական ուժերը կարող են նույնիսկ չեզոք քաղաքացու ձայնի վրա աշխատել:

Բանախոսն ասաց, որ ամբողջությամբ ողջունում է այդ քայլը և դա ներկայիս իրողություններին համահունչ քայլ որակեց: Ասաց նաեւ, որ ՀԱԿ-ը ՀՅԴ-ի հետ մանրամասն քննարկել է ներկայացված փաստաթուղթը եւ ճնշող մեծամասնությամբ համաձայնել են ներկայացված դրույթների հետ, քանի որ այս համագործակցության մեջ «գաղափարախոսությունները չեն բախվում, այլ մարտահրավերների շարադրումը»:

«Լիովին կիսում ենք այն միտքը, որ խնդրի դրվածքը կարող է բերել թեկնածուի քննարկմանը, այլ կերպ չի կարող լինել»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա ասաց նաեւ, որ ձեւավորվող համագործակցության սկիզբ է տեսնում, քանի որ վերջին շրջանում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունները նույնատիպ են քվեարկել ԱԺ ներկայացված օրինագծերին:
Համաժողովին ներկա ԲՀԿ ներկայացուցիչներ Տիգրան Ուրիխանյանը եւ Վահե Էնֆիաջյանը ելույթներ չունեցան: Բայց լրագրողների հետ զրույցում Ուրիխանյանն ասաց, որ դրական վերաբերմունք ունեն առաջարկների նկատմամբ, մանավանդ, որ առաջարկների մի մասը ԲՀԿ-ն ավելի վաղ էր ներկայացրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31