Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն իրավունք չունի աշխատողին էլ պարտադրել՝ նույնականացման քարտ հանել

Դեկտեմբեր 06,2012 16:25

«Նույնականացման քարտը պետք է միայն գործատուները հանեն: Աշխատող քաղաքացիների համար նույնականացման քարտը պարտադիր չէ»,-բոլոր այն գործատուների համար, որոնք այս օրերին իրենց աշխատակիցներին եւս  պարտադրում են նույնականացման քարտ հանել, պարզաբանեց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:

Այսօր «Հենարան» ակումբում, պարոն Ղազարյանը նույնպես հավաստեց, որ նույնականացման քարտի համար այս օրերին անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյանում, սակայն մի բան հստակեցրեց. «Շատերի մոտ թյուրըմբռնում կա որ նույնականացման քարտը պետք է ստանան մինչեւ հունվարի 1-ը: Դա այդպես չէ: Իրականում, հաջորդ տարի առաջին հաշվետվության ժամկետը մինչեւ փետրվարի 20-ն է: Կառավարությունը որոշում էր կայացրել մինչեւ նոյեմբերի 30 դիմելու համար սուբսիդավորել էլեկտրոնային ստորագրության վճարը` երեք հազար դրամ, սակայն քարտը հանելու վերջնաժամկետը մինչեւ փետրվարի 20-ն է»:
Արտակ Ղազարյանը նաեւ հայտնեց, որ անկախ գրանցման վայրից, գործատուն նույնականացման քարտ ստանալու համար, ցանկացած անձնագրային բաժին կարող է դիմել:
Անդրադառնալով միասնական եկամտային հարկի ներդրմանը, որի պահանջներից մեկն էլ այն է, որ այսուհետ գործատուն հարկային մարմիններին պետք է միմիայն էլեկտրոնային տարբերակով հաշվետվությունը ներկայացնի, ինչի համար էլ ձեռք է բերում նույնականացման քարտ, որը ներառում է նաեւ գործատուի էլեկտրոնային ստորագրությունը,  պարոն Ղազարյանն ասաց, որ սույնով գործատուի հոգսն անհամեմատ  թեթեւանում է:

2011-ից օրենքով գործող կենսաթոշակային կամավոր համակարգում որեւէ մեկը կամավոր, առայժմ կուտակումներ չի արել, սակայն պարոն Ղազարյանի հավաստմամբ, պատճառը ոչ թե համակարգի նկատմամբ անվստահությունն է, այլեւ, մինչ օրս որեւէ լիցենզավորված կազմակերպություն չի գործել, որը որ կկուտակեր քաղաքացու կենսաթոշակի համար կամավորական գումարները:

Մոտ մեկ ամիս է Կենտրոնական բանկը լիցենզիա է տրամադրել «Քեփիթալ ասեթ մենեջմենթ» ընկերությանը՝ մեր երկրում գործելու, սակայն նա կաշխատի միայն կամավոր կուտակայինի դաշտում: Պարտադիրին միանալու համար ընտրվելու են միմիայն բարձր նիշեր ունեցող ֆոնդի կառավարիչներ:

«Կենսաթոշակային բարեփոխումները ամենահեղափոխական բարեփոխումներից մեկն են հայաստանում»,-ասաց Արտակ Ղազարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31