Լրահոս
Օրվա լրահոսը

Look to the Stars. «Բոռատ» ֆիլմի հայախոս հերոսի բարեգործությունները»

Դեկտեմբեր 06,2012 16:14

«Բոռատ» ֆիլմում Ազամատ Բագատովի դերով հայտնի Գեղամ Դավթյանը ճանաչված է նաև իր բարեգործական աշխատանքներով: Գրում է «Լուք թու դը սթարս» պարբերականը, որը հարցազրույց է արել Դավթյանի հետ:

Հարցին, թե ինչու է դերասանն ընտրել բարեգործություններ անելու աշխատանքը, նա պատասխանել է. «Հիմնականում ես օգնում եմ Հայ երեխաների աջակցության հիմնադրամին, Սուրբ Հուդա մանկական հետազոտությունների հիվանդանոցին և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին: Նրանց բոլորի գլխավոր առաքելությունը երեխաներին օգնելն է: Երեխաները մեր ապագան են, և ես վստահ եմ, որ պետք է ապահովենք նրանց կրթությունն ու բարեկեցությունը, եթե ոչ նրանց համար, ապա մեզ համար»:

Եթե նա ունենար իր բարեգործական կազմակերպությունը, ի՞նչ կլիներ նրա անունը և ո՞ւմ համար ուղղված կլիներ այն, հարցին Դավթյանը պատասխանել է.

«Երեխաներ, երեխաներ, երեխաներ: Ես չգիտեմ, թե ինչ ուղղվածություն կունենա այն` առողջություն, կրթություն, արվեստ, հավանաբար դա է պատճառը, որ չեմ սկսել նման գործ: Ես ուզում եմ օգնել բոլոր տիպի երեխաներին: Այնպես որ, ավելի լավ է օգնել այլ բարեգործական կազմակերպությունների, քան ունենալ իմ սեփականը»:

Դավթյանը նշել է այն նախագծերը, որոնց վրա հիմա աշխատում է.

«Մելվին Սմարթի», «Շնաձկան ապացույցը», «Ընկերացիր ինձ», «Նինա» (Նինա Սիմոնի մասին), իսկ մյուս ամիս ես կսկսեմ նկարահանվել «Ամոթաքայլ» ֆիլմում Էլիզաբեթ Բենքսի հետ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31