Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ Վարդան Այվազյանին. «Պարտավոր եք հասկանալ ու մեզ բացատրել»

Դեկտեմբեր 06,2012 15:58

Կառավարությունը ԱԺ քննարկման է ներկայացրել «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Անգամ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, լինելով նախկին նախարար, օրինագծից բան չէր հասկացել:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը խնդրեց, «որպես հարուստ կենսափորձ ունեցող պաշտոնյա», իրենց բացատրել՝ ի՞նչ նպատակ ունի այդ նախագիծը: Վարդան Այվազյանը բացատրեց. «Թե օրենսդրական տեխնիկայի առումով ինչ են փորձել անել՝ ինձ համար շատ վիճահարույց է»: Այս նախագծով անհատ ձեռնարկատերերին տրվում է ընդերքն օգտագործելու իրավունք, ինչին ՀՀԿ պատգամավորները համաձայն չէին ու պահանջում էին հիմնավորում, քանի որ հանձնաժողովում այն արդեն քննարկվել էր:

Վարդան Այվազյանն այնքան շեշտեց, որ իր համար անհասկանալի է, մինչեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Պարտավոր եք հասկանալ ու մեզ բացատրել: Ի՞նչ է նշանակում հայտնի չի, հարցական է…: Մեզ հիմնավորեք՝ օգուտ տալի՞ս է սա բյուջեին, թե՞ անձնական, մարդկանց հարցեր են լուծում»:

Մարգարիտ Եսայանն իր ելույթում մտահոգություն հայտնեց. «Ինչպես Գալուստ Գրիգորիչն է ասում՝ սրա մեջ լիրիկա չկա, բայց խորքում այս օրինագծի հետ կապված բավականին լուրջ լիրիկա կա: Ճիշտ կլինի, որ արդյունքում ունենանք ճիշտ պատկերը: Ի՞նչ է նշանակում անհատ ձեռներեցներին նույնպես տալ ընդերքն օգտագործելու իրավունք: Այնտեղ հատուկ նշվելո՞ւ է, որ պետք է լինեն անպայման ՀՀ քաղաքացիներ, փորձ ունենան այս ոլորտում: Մենք տեսնում ենք, որ մեզանում քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ է, հատկապես ընդերքի, բնապահպանական խնդիրների հետ կապված շատ լավ հարցեր է առաջադրում: Չունե՞ք համապատասխան առաջարկ այն մասին, թե ինչպես անենք, որ ընդերք օգտագործողները մեր երկրի բնական պաշարները չօգտագործեն այնպես, որ դա առաջացնի քաղաքացիական հասարակության, մեր դժգոհությունն ու վրդովմունքը: Ճիշտ կլինի հասկանանք այն տրամաբանությունը, որով կառավարությունն այստեղ է ներկայացել՝ իր փոփոխություններով»:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Փորձեմ իմ հարուստ փորձի հմտությունները մանրամասնել: Ասեմ, ինձ իսկականից օրենքը անհասկանալի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31