Լրահոս
Օրվա լրահոսը

The Wall Street Journal. Էլմար Մամեդյարով. Ամենանյարդային խնդիրը Հայաստանի հետ է

Դեկտեմբեր 06,2012 15:46

 «Ուոլ սթրիթ ջորնալ»-ը հրապարակել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ այս շաբաթվա վերջում Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը կհավաքվի Դուլբինում՝ իր ամենամյա նախարարական հանդիպման համար: «Ես լիահույս եմ, որ իրական առաջընթաց կգրանցենք մեր տարածաշրջանում ծառացած որոշ հիմնահարցերի լուծման համար, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք կբերվի տևական խաղաղություն:

Ադրբեջանը շնորհիվ նավթի և գազի վերելքի տնտեսապես զարգացած երկիր է, սակայն ժամանակակից երկիր կառուցելու մեր ջանքերին խոչընդոտում են մեր անվտանգության հարցերի շուրջ եղած խնդիրները: Կասպյան տարածաշրջանը տառապում է լարվածությունից, որը կարող է քաղաքական հակամարտությունից արագ վերաճել բաց հակամարտության: Իմ երկրի համար ամենանյարդային և վնասակար խնդիրը հարևան Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցն է»:

Հայտարարության շարունակությունում, Մամեդյարովը ներկայացնելով Ղարաբաղի հետ կապված ադրբեջանական տեսակետն ու անփոփոխ դիրքորոշումը, խոսում է խաղաղության կարևորության մասին և կոչ է անում հայ գործընկերներին օգտվել Դուբլինում խաղաղության հասնելու հնարավորությունից:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31